ՀՀ կառավարությունը դե ֆակտո պլանավորում է կյանք պետական պարտքի հաշվին:
Սա գուցե որոշակի ծայրահեղ, կտրուկ գնահատական է, սակայն, եթե տնտեսական այսպես ասած բարձր վիճակագրության պայմաններում գալիք տարվա բյուջեն այդուհանդերձ կազմվում է տնտեսական աճի և պետական պարտքի աճի գրեթե համեմատելի, զուգահեռ ցուցանիշով, ապա դա մեղմ ասած խոսում է տնտեսության վիճակագրական մակերևույթի ներքո գտնվող խորքային շերտերում առկա լուրջ խնդիրների մասին:
Հայաստանի հասարակական-քաղաքական, մեդիա-փորձագիտական կյանքում լուրջ խնդիրների քննարկումը օրակարգային չէ, այլ՝ «ձեռքի հետ»: Եվ դա այն պարագայում, երբ խոսքը տնտեսության մասին է, որն ամեն ինչի հիմքն է:
Իսկ պետական բյուջեն, ըստ էության, արտացոլում է այն տնտեսական ուղենիշները առաջնահերթությունները, որոնք այդ պետության քաղաքականության հիմքում են, և հաղորդագրության իմաստ ունեն ոչ միայն պետության քաղաքացիների, այլ նաև արտաքին գործընկերների համար՝ լինեն դրանք այլ պետություններ, թե ներդրումային շրջանակներ, որոնք կարող են լինել Հայաստանի տնտեսության պոտենցիալ գործընկերներ:
Առավել ևս, որ Հայաստանի տնտեսության մեջ արվող ներդրումների ցուցանիշով պատկերը մեղմ ասած գոհացուցիչ չէ, առավել ևս, եթե դիտարկենք ներդրումներ, որոնք միտված են Հայաստանում ոչ թե առևտրի ու ծառայությունների ոլորտն ընդլայնելուն, այլ Հայաստանի տնտեսության արտադրական, արդյունաբերական ներուժը մեծացնելուն:
Հակառակ պարագայում, միայն Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների հանգամանքով պայմանավորված արտաքին բարենպաստ կոնյուկտուրայի վրա վիճակագրական խրախճանքը տնտեսություն ընկալելը մեղմ ասած կարող է չար կատակ խաղալ Հայաստանի հետ:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հեռանկարի տեսանկյունը