21/11/2024

Երևանը խաղաղության պայմանագրի տեքստի առաջարկներ է ուղարկել Բաքվին ու արդեն ետ ստացել

Երևանը խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու և ստորագրելու համար Բաքվին առաջարկներ է ուղարկել, այժմ սպասում է արձագանքի։ Փոխարտգործնախարար Պարույը Հովհաննիսյանը, սակայն, չի հստակեցնում՝ երբ են դրանք ուղարկվել և ինչ առաջարկներ են։

Անցած շաբաթ արտգործնախարարն էր տեղեկացրել, որ ադրբեջանական կողմի հետ աշխատում են փաստաթղթի «մեկ-երկու ձևակերպման» համաձայնեցման շուրջ, որից հետո, ըստ Արարատ Միրզոյանի, այն պատրաստ կլինի ստորագրման։ Փոխարտգործնախարարից այսօր հետաքրքրվեցին՝ հաջողվե՞լ է արդյոք համաձայնեցնել այդ ձևակերպումները և ո՞ր փուլում է գործընթացը:

«Նույն փուլում է ու այժմ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին», – ասաց Հովհաննիսյանը:

Երևանը օգոստոսին Բաքվին ուղարկել էր խաղաղության պայմանագրի նախագծի իր տարբերակը՝ առաջարկելով արդեն համաձայնեցված կետերով համաձայնագիր ստորագրել, ադրբեջանական կողմը, սակայն, կտրուկ մերժել էր: Իսկ թե երբ է Բաքուն իր պատասխանն ուղարկել Երևանին, չի հաղորդվել։

Նոյեմբերի 5-ին Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն):

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: