22/11/2024

Սրբուհի Գալյանը նշանակվեց Արդարադատության նախարար

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

2020 թվականի սեպտեմբերի 1-ին նա նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Դատախազությունում վերջինս համակարգում էր ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը։

Նոյեմբերի 4-ին Սրբուհի Գալյանն ազատվել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին: Նա հայտնել է, որ շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին և հաջողություններ մեղթել Սրբուհի Գալյանին Արդարադատության նախարարի պաշտոնում: