ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 1-ին Ձորաղբյուր գյուղում «Opel» և «ԻԺ» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթար-հրդեհից նույն օրը մահացածի և հիվանդանոց տեղափոխված, մեկ օր անց այնտեղ մահացածի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Opel»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Թաթուլ Ղահրամանյանը, ով նույն օրը՝ հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց, մահացել է, իսկ «ԻԺ» մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 47-ամյա Արտուշ Այվազյանը։ Վերջինը, հաջորդ օրը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 1-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում՝ Ձորաղբյուրի ամառանոցների Նորավան թաղամասի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել էին «Opel Astra» մակնիշի և «ԻԺ» (բուդկա Մոսկվիչ) մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Opel Astra»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հայտնվել բնակչի շինության քարե պարսպի տակ և բռնկվել։ Բախման հետևանքով «Մոսկվիչը» ամբողջությամբ վերածվել էր մետաղե ջարդոնի, առջևի հատվածը պոկվել ու շպրտվել էր մոտ 60 մետր։
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկին տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները, նրանք վիրավորներին հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից օգտագործել էին անհրաժեշտ բժշկական պարագաներ, քաղաքացիների օգնությամբ վիրավորին տեղափոխել էին իրենց ծառայողական ավտոմեքենան, որից հետո պարեկները նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1 փրկարար ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երկրորդ վիրավորին նույնպես տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ու մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին,որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Քննիչի հանձնարարականով մետաղե ջարոդի վերածված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բաց մի թողեք
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել