Զարուհի Բաբայանի ինստագրամյան էջում լուսանկարներ են հայտնվել՝ «Անակնկա՜լ» մակագրությամբ, որոնցում սիրված երգչուհին ծննդատանն է՝ երեխան գրկին:
Երգչուհու երկրպագուները զարմացել են՝ կարծելով, թե նա երրորդ երեխային է ունեցել, եւ սկսվել է շնորհավորանքների տեղատարափը:
Կարճ ժամանակ անց Բաբայանը պարզաբանել է, որ իր մասնակցությամբ կադրերը «Մարատի Հայաստանը» նոր նախագծից է:
«Հետաքրքիր իրադարձություն և նոր փորձ իմ կյանքում։ Շուտով ձեր էկրաններին կհայտնվի մի հեռուստասերիալ,որտեղ ես կունենամ իմ մասնակցությունը ՝այսինքն դերը։
Մայր ով մեծացնում է շատ հայրենասեր, բարի, կիրթ և գրագետ տղա՝ ում արկածները սկսվում են Երևանից»,- նշել է երգչուհին:
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 4-ի աստղագուշակ․ Խուսափեք գործընկերների հետ վիճաբանություններից
Կարևոր․ Երևանում կկատարվի երթևեկության փոփոխություն
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին