Նոյեմբերի 8-ին, սպանություններ են տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանություն գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն հրազենային վիրավորումով տեղափոխվել է 2 քաղաքացու դի։
Հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Դեպքի վայրում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերվել են որսորդական հրազենից կրակված մոտ 10 պարկուճ, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, և արնանման հետքեր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ազգականներ են։


Բաց մի թողեք
Հարսանեկան շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ»-ի վարորդը կրակոցներ է արձակել․ նա ձերբակալվել է
Կրակոցներ՝ Երևանում, պայքարում են մի տղամարդու կյանքի համար
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում