Արտաշատում նոյեմբերի 8-ին կատարված հանցագործությունը բացահայտվել է, կանխվել են հետագա զարգացումները:
Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, նոյեմբերի 8-ին, ժամը 21-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ: 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել է ևս մի հաղորդում․ բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է:
«Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արարատի տարածքային ստորաբաժանումների ծառայողները և Արարատի մարզի պարեկները րոպեներ անց դեպքի վայր են մեկնել՝ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով։
Մեկնել են նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալներն ու նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 20:20-ի սահմաններում, Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում, զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ, Արտաշատի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 46-ամյա Արտակ Մաթևոսյանը և Աղայան փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, իրենց մոտ եղած հրացաններով կրակել են իրար վրա, ինչի հետևանքով Արտակ Մաթևոսյանը մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Միջադեպի արդյունքում 2 անձ մահացել է, 4-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։
Ոստիկանների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել են հետագա զարգացումերը և պարզվել են վիճաբանության պատճառն ու դեպքին առնչվող այլ հանգամանքներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։
Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ հրազեններից մեկը, որից արձակվել են կրակոցներ, որսորդական է, որը հաշվառված է կրակոցներ արձակողի անվամբ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ:
Քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 8-ին սպանություններ էին տեղի ունեցել Արարատի մարզում։ «Արտաշատ» բժշկական կենտրոն հրազենային վիրավորումով 2 քաղաքացու դի էր տեղափոխվել:
Բաց մի թողեք
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում ձերբակալվածների թվում կա 3 պաշտոնատար անձ. մանրամասներ
Արարատի զորամասի նախկին հրամանատար, «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանին կալանավորել են․ ինչու
Գողություն Լոռիում․ մտել են դատական կարգադրիչների պետի տեղակալի տուն, հափշտակել գումար և զարդեր