Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովի նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը:
Շոլցը Աիլևի հետ քննարկել է Երևանի հետ խաղաղ բանակցությունների վիճակը և վերահաստատել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ նպաստել երկու երկրի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, հայտնում է DW-ն:
Ալիևն իր հերթին ընդգծել է, որ Բաքուն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախաձեռնողը:
Նա նշել է, թե «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային հավակնությունները դեռևս պահպանվում են»։
Ալիևի խոսքով՝ Հայաստանի կողմից «փաստաթղթի տեքստի ձգձգումները բացասական են ազդել գործընթացի վրա, սակայն չնայած դրան, կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի հարցով վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերմանը»:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել