ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կվերանա քաղաքական ասպարեզից նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։ Այդ մասին Daily Mail-ին տված հարցազրույցում ասել է կենսագիր Դեյվիդ Գարոուն։
«Ես միանշանակ ակնկալում եմ, որ նրանք (Օբաման և նրա ընտանիքը) հունվարի սկզբից ավելի քիչ ժամանակ կանցկացնեն Վաշինգտոնում»,- ասել է նա։
Նրա կարծիքով՝ Օբաման «մեծ մասամբ կվերանա քաղաքական ասպարեզից» և կշարունակի «շփվել հայտնիների հետ և ապրել միլիոնատերերի Մարթաս Վինյարդ կղզում»՝ Մասաչուսեթսի ափերի մոտ։
«Նրանք որևէ ֆինանսական ճնշման տակ չեն»,- ընդգծել է Գարոուն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։
Բաց մի թողեք
Շատ դժգոհ ենք Ռուսաստանից. եթե 50 օրում Ուկրաինայի հարցով համաձայնագիր չստորագրվի՝ կլինեն պատժամիջոցներ. Թրամփ
ԱՄՆ-ն Օդեսայում վերահսկողություն է սահմանել․ Լուսանկար
ԵՄ-ն կարող է պատասխանել ԱՄՆ-ին 21 միլիարդ եվրոյի մաքսատուրքերով