ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում պարտություն կրած Քամալա Հարիսը իր քաղաքական կարիերայի համար նոր հեռանկարներ է որոնում։ Համաձայն Newsweek-ի, կա հնարավորություն, որ նա դառնա Կալիֆորնիայի նահանգապետ։
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ նա կարող է դառնալ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր։ Կալիֆորնիայի գործող նահանգապետ Գեւին Նյուսոմի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականին։ Սա հնարավորություն է տալիս, որ Հարիսը վերադառնա հարազատ նահանգ եւ գլխավորի այդ նահանգի գործադիր իշխանությունը։ Բացի այդ, եթե նա դառնա նահանգապետ, կկարողանա 2028 թվականին նորից առաջադրվել նախագահական ընտրություններում։
Բաց մի թողեք
15 միլիարդ դոլարի դատական հայց. Թրամփն ընդդեմ The New York Times-ի
Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի բիզնեսմեն. ինչն է պատճառը. Լուսանկար
«Թրամփը բավականաչափ ուժ ունի՝ Պուտինին ստիպելու վախենալ իրենից». Զելենսկու ակնկալիքները ԱՄՆ նախագահից