Արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել:
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. Եվրոպամետ ուժերը վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որքան էլ իբրեւ եվրոպամետ է դիրքավորվել, ԱԺ-ում մերժելու է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի իրենց նախագիծը. ուստի արտախորհրդարանականներն արդեն իսկ պատրաստվում են «պլան Բ»-ի եւ մտադիր են օրենքի պահանջով 60 օրում 300 հազար ստորագրություն հավաքել, որի դեպքում արդեն, երկրորդ փուլով, նախագիծը ինքնաբերաբար, օրենքի ուժով կդրվի հանրաքվեի:
«Իշխանությունները չէին թաքցնում իրենց դժգոհությունը: Նրանք մեր այս նախաձեռնությունը համարում էին արկածախնդրություն, «ազգային ազատագրական պայքար», չգիտես ինչու՝ հեգնանքով: Այնպես որ, ես չգիտեմ՝ որքանով է անհամաձայնության այդ տեսակետը պաշտոնական, բայց այն կիսում են ՔՊ անդամ պատգամավորները: Մենք 60.000 քաղաքացիների քվեները ջուրը չենք գցի: Ի սկզբանե նշել էինք, որ մինչեւ վերջ գնալու ենք մեր նպատակին հասնելու համար, եւ եթե մերժվի, 300 հազար ստորագրություն էլ կհավաքենք», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:
Նշենք, որ ԵՄ անդամակցության հանրաքվեի պահանջով հավաքված 60 հազար ստորագրություններն արդեն ԿԸՀ-ում են:
Արտախորհրդարանական ուժերը մտադիր են արդեն նոյեմբերի վերջին նախաձեռնությունը ԱԺ տանել»:
Բաց մի թողեք
Ազատված 32 վարորդներից 28-ը դիմել են աշխատանքի վերականգնվելու խնդրանքով
Հեռախոսի բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան
Փաշինյանն արդեն որոշել է, թե ով է լինելու Գյումրիի քաղաքապետի ԺՊ-ն