Ադրբեջանն ու Հայաստանը հաջորդ ամիս կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այս պահին Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է մինչև նոյեմբերի վերջ: Իհարկե, դեկտեմբերից սկսած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների քննարկման և շարունակման վերաբերյալ»,- ասել է նա Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-29) Կողմերի 29-րդ համաժողովի շրջանակներում:
Ըստ Հաջիևի՝ փաստաթղթի տեքստը որոշակի հարցեր է պարունակում։
«Փորձագիտական մակարդակով քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են: Հայկական կողմը ժամանակին չի արձագանքել խաղաղության պայմանագրի տեքստին, ուստի մենք ուշացած ենք առաջ գնում, անշուշտ, դեկտեմբերից նոր գործընթաց է լինելու,- հավելել է Ադրբեջանի նախագահի օգնականը:
Բաց մի թողեք
Արթուր Սարգսյանի հայրը առողջական ծայրահեղ ծանր վիճակում է, դատարանը մերժել է միջնորդությունը
ՀԷՑ-ում ՔՊ-ական նոր «խմբաքանակ» են ստացել․ Լուսանկար
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»