«ԱԺ պատգամավոր Արմենուհի Ղազարյանը ավելի քան համեստ ունեցվածքով շարքային քաղաքացի էր, երբ վրա հասավ հեղափոխությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստական տվյալներ. Ղազարյանը, ով ներկայացրել է պաշտոնը ստանձնելու մեկ հայտարարագիր, ըստ դրա՝ ունեցել է 100 հազար դրամ կանխիկ գումար եւ ստացել է չնչին աշխատավարձ ինչ-որ ՊՈԱԿ-ից եւ ԱԺ աշխատակազմից (փաստաթղթերը ստորեւ)։ Սակայն իշխանական պատգամավորը ամիսներ առաջ՝ 2023 թվականին, Երեւանում միանձնյա կարգով գնել է բնակարան։ Բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 մլն 783 հազար դրամ։
ՔՊ-ականները կպաշտպանվեն՝ հիշեցնելով իրենց «փրկօղակ» վարկը. այդ դեպքում հարց՝ բանկերը ենթադրյալ վարկը ինչի՞ հիման վրա են տվել այժմ արդեն բազմաբնակարան ՔՊ-ականներին, ո՞ր գույքի գրավի դիմաց, թե՞ իշխող ուժի մանդատը բավական է եղել»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները