2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենց պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ:
«Հրապարակը» գրում է․ Սա նշանակում է, որ զեկույցը կուղարկվի արտաքին գործերի նախարարություն, ՊՆ, Արտաքին հետախուզության ծառայություն եւ դատախազություն, որպեսզի ուսումնասիրեն եւ պատասխան գրությամբ հանձնաժողովին տեղեկացնեն, թե որ դրվագները կարող են հրապարակային քննության ենթարկել, որը՝ գաղտնի։
Գործընթացը, լավատեսական հաշվարկով, մեկ ամիս կտեւի, այսինքն՝ հունվարի վերջին կստացվեն բոլոր մարմինների պատասխանները, այնուհետեւ մոտ 1000 էջանոց զեկույցը համապատասխան մշակմամբ կուղարկվի ԱԺ նախագահին, որն էլ կորոշի, թե որ օրը, որ նիստում քննարկել զեկույցը։ Հանձնաժողովի նախագահը չի բացառում, որ զեկույցին կհաջորդեն քրեական գործեր։
Բաց մի թողեք
Հովիկ Աղազարյանի հեռախոսը Հակակոռուպցիոնի քննիչները առգրավել են
Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները. mediahub.am
Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է