ՔՊ կուսակցության վարչությունում հարուցված կարգապահական վարույթ կա, որը դեռ ծագել էր խորհրդարանական լսումներից հետո»:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Նարեկ Զեյնալյանի՝ պատգամավորական մանդատները վայր դնելու մասին լուրերին:
Վահագն Ալեքսանյանն էլ նկատեց՝ այդ վարույթը պիտի քննարկվի, և քննարկման արդյունքում արդեն հետևանքների և որոշումների մասին պատշաճ կերպով կծանուցվի. «Կա հարուցված կարգապահական վարույթ, որը, բնականաբար, կունենա հետևանքներ: Կարգապահական վարույթի հարուցումն ինքնին նշանակում է, որ կա այդ վարույթը հարուցելու համար առնվազն բավարար հիմք, իսկ թե ինչ հետևանքներ կլինեն, դրա մասին արդեն լրացուցիչ կծանոթանաք: Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը:Այն, որ դուք պաշտոնանկությունների մասին իմացել եք, տեղեկացել ու գրել եք գիշերը, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը: Վարչապետի ելույթը տեղի է ունեցել ուրբաթ օրը Կառավարության նիստում: Ելույթն ենթադրում էր, որ պետք է ունենա հետևանքներ»։
Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ նկատեց՝ իրական դժգոհություններն վերաբերվում են դատաիրավական համակարգում ընթացող գործընթացների հետ․ «Պաշտոնանկություններն ուղիղ կերպով վերաբերվում են վարչապետի խոսքին և դժգոհություններին, մասնավորապես, եթե խոսում ենք ՀՀ-ում դատաիրավական համակարգի առջև ծառացած խնդիրներին, դրանց լուծման տեմպի, դրանց արդյունավետության վերաբերյալ: Վարչապետն ասել է, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ ռեֆորմներ ենք արել: Եվ մենք շատ անգամներ խոսել ենք հենց ՀՀ-ում հանցավորության վիճակի հետ կապված»։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել