21/11/2024

Դատել Պուտինին․ Ռուս ընդդիմադիրների խոշոր երթը Բեռլինում․ Լուսանկար

Բեռլինում տեղի է ունեցել լայնածավալ հակապատերազմական երթ, որը կազմակերպել են ռուս ընդդիմադիրներ Իլյա Յաշինը, Յուլիա Նավալնայան և Վլադիմիր Կարա-Մուրզան։

Ցուցարարները պահանջել են անհապաղ դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքից, դատել Վլադիմիր Պուտինին՝ որպես ռազմական հանցագործի և ազատ արձակել Ռուսաստանում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին։

Բեռլինի կենտրոնում՝ Հենրիետա Հերց այգում անցկացված հանրահավաքին եկել է մոտ երկու հազար մարդ։ Շարասյունը շարժվել է դեպի ՌԴ դեսպանատուն՝ վանկարկելով «Ռուսաստանն առանց Պուտինի» և «Ոչ պատերազմին» կարգախոսները։ Երթը գլխավորել են Յուլիա Նավալնայան, Իլյա Յաշինը և Վլադիմիր Կարա-Մուրզան։

Կազմակերպիչներն ընդգծել են, որ այժմ անհնար է օրինական բողոքի ակցիաներ անցկացնել Ռուսաստանի ներսում։ «Բայց մենք դեռ կարող ենք ցույց տալ, որ գոյություն ունի խաղաղ, ազատ և քաղաքակիրթ Ռուսաստան։ Մենք կանք, չենք լռում և գործում ենք միասին»,- գրել է Յաշինը սոցցանցերում։

Ընդդիմադիրները պատերազմի և Վլադիմիր Պուտինի ռեժիմի բոլոր հակառակորդներին կոչ են արել միանալ Բեռլինի երթին։

Դատե՛լ Պուտինին. ռուս ընդդիմադիրների խոշոր երթը՝ Բեռլինում