Ըստ «Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ Երեւանը օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներով Հայաստանում առաջին տեղում է: Իսկ Արաբկիր վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Երեւանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակի հետ կապված իրավիճակը գտնվում է նորմայի սահմաններում եւ համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին՝ հղում անելով մայրաքաղաքի շինհրապարակներում տեղադրված տվիչներին։
Լիլիթ Սահակյան «Երբ Երեւանի բնապահպանական խնդիրների մասին եմ խոսում, առաջինը նշում եմ, որ երբ մենք խոսում ենք Երևանի, շրջակա միջավայրի անվտանգության մասին, մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության բնակչության 34%-ի անվտանգության մասին: Դրանք միայն այն մարդիկ են, որոնք ապրում են Երեւանում՝ չհաշված ճոճանակային միգրացիան»,- Մեդիա կենտրոնում կայացած «Երեւանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) տնօրեն Լիլիթ Սահակյանը:
Նրա խոսքով. «Շատ կարեւոր է գիտահեն գնահատական ունենալը: Օրինակ` վերջերս ավարտել ենք գիտական մի թեմա, որը վերաբերում էր Երեւանի օդի աղտոտվածությանը, փողոցային փոշուն, մասնավորապես՝ դրանում տոքսիկ տարրերի դերին: Չգիտեմ, որտեղից է գալիս այն պնդումը, որ վատթարացել է Երեւանի օդը, որովհետեւ պետք է ասեմ, որ Երեւանի օդը տարիներ շարունակ աղտոտված է եղել: Մեր կենտրոնն ավելի քան 30 տարի հետազոտում է Երեւան քաղաքի մթնոլորտը՝ գիտական տարբեր մեթոդներով, որը շատ հաճախ տարբերվում է մոնիթորինգային համակարգի հետազոտություններից: Մենք տարիներ շարունակ ամրագրել ենք, որ Երեւան քաղաքի օդն աղտոտված է եւ փոշով, եւ ծանր մետաղներով: Եթե փոշին մեզ մոտ կա ծագման առումով՝ եւ բնական, եւ անթրոպոգեն աղբյուրներից, ապա արդեն գիտական փաստ է, որ դրանում եղած ծանր մետաղները 90 %-ով ունեն անթրոպոգեն ծագում»:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել