Պաշտոնազրկածներից ոմանց, ըստ տեղեկությունների, Փաշինյանն անգործ չի թողնի: Որոշ կադրային «ռակիրովկաներ» կանի, որ չմեծացնի իր թշնամիների բանակը, հատկապես որ նրանք Փաշինյանի եւ իր ընտանիքի մասին ինֆորմացիայի կրողներ են։
«Հրապարակը» գրում է․ Լուրեր կան, որ Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ՊՎԾ պետ, Ռոմանոս Պետրոսյանը կգնա ՊԵԿ ղեկավար կամ ՏԿԵ նախարար:
ՏԿԵ նախարար, ՔՊ հնաբնակ Գնել Սանոսյանն էլ անպաշտոն չի մնա։
Կարեն Անդրեասյանին ԲԴԽ նախագահի պաշտոնում կփոխարինի վճռաբեկի դատավոր Արթուր Աթաբեկյանը, որը ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։
ՊԵԿ նախագահի թեկնածուների թվում շոշափվում են նաեւ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ, նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի եւ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի անունները:
Բաց մի թողեք
Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է
ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. Լուսանկար
Բնակարանից բացի ինչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Գայանե Եղիազարյանը. Լուսանկար