03/12/2024

Այս պահից սկսած պատերազմը Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին

Դնեպրին հարվածելու համար Ռուսաստանը կիրառել է առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ:

Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հեռահար հրթիռների կիրառումից հետո հատուկ գործողության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արված հայտարարության ժամանակ:

«Նման հրթիռով ռուսական բանակը խոցել է Հարավային մեքենաշինական գործարանը (Յուժմաշ): Այս հարձակումը պատասխան էր ամերիկյան և բրիտանական զինատեսակներով հարձակումներին Ռուսաստանի խորքում»,- ասել է Պուտինը, մասնավորապես ընդգծելով Բրյանսկում և Կուրսկում արևմտյան հրթիռների կիրառումը։

Ըստ Պուտինի, Ռուսաստանը կիրառել է միջին հեռահարության նոր հրթիռ, որը կոչվում է «Օրեշնիկ», որին հակազդելու միջոցներ չկան:

Մենք մշակում ենք միջին և փոքր հեռահարության հրթիռներ՝ ի պատասխան Եվրոպայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջին և փոքր հեռահարության հրթիռներ արտադրելու և տեղակայելու` ԱՄՆ ծրագրերին:

Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հեռահար հրթիռների կիրառումից հետո հատուկ գործողության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արված հայտարարության ժամանակ:

«Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները սխալ է թույլ տվել՝ 2019 թվականին հորինված պատրվակով միակողմանիորեն ոչնչացնելով Միջին և փոքր հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագիրը։ ԱՄՆ-ն այսօր ոչ միայն նման տեխնիկա է արտադրում, այլև, ինչպես տեսնում ենք, իր զորքերի պատրաստման ընթացքում մշակել են իրենց հրթիռային համակարգերը աշխարհի տարբեր տարածաշրջաններ, այդ թվում՝ Եվրոպա տեղափոխելու հարցեր։ Ավելին, զորավարժությունների ընթացքում վարժանքներ են անցկացնում դրանց օգտագործման վերաբերյալ։

Հիշեցնեմ, որ Ռուսաստանը կամավոր, միակողմանիորեն ստանձնեց պարտավորություն չտեղակայել միջին և փոքր հեռահարության հրթիռներ, քանի դեռ նման ամերիկյան զենքեր չեն հայտնվել աշխարհի որևէ տարածաշրջանում։

Կրկնում եմ՝ մենք մարտական պայմաններում փորձարկում ենք «Օրեշնիկ» հրթիռային համակարգը՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի երկրների ագրեսիվ գործողությունների Ռուսաստանի նկատմամբ։ Միջին և փոքր հեռահարության հրթիռների հետագա տեղակայման հարցը կորոշենք՝ կախված ԱՄՆ-ի և նրա արբանյակների գործողություններից»,- ասել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին Storm Shadow համակարգերը հարվածներ են հասցրել Կուրսկի և Բրյանսկի շրջանների թիրախներին։ Առաջին անգամ հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական օբյեկտին նորագույն Орешник բալիստիկ հրթիռով՝ հիպերձայնային մարտական մասով, ոչ միջուկային տարբերակով։

Պուտինը հեռահար հրթիռների կիրառումից հետո հատուկ գործողության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 21-ին Storm Shadow համակարգերը հարվածներ են հասցրել Կուրսկի և Բրյանսկի շրջանների թիրախներին։

«Անհնար է ՌԴ տարածքում հեռահար զենք կիրառել առանց այն երկրների մասնագետների, որտեղ դրանք արտադրվել են։ Ռուսաստանը վճռական ու հայելային պատասխան կտա էսկալացիային։ Առաջին անգամ հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական օբյեկտին նորագույն Орешник բալիստիկ հրթիռով՝ հիպերձայնային մարտական մասով, ոչ միջուկային տարբերակով։

Ռուսաստանն այսուհետ իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ: Այս պահից սկսած Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, անհրաժեշտության դեպքում Ուկրաինայի և բարեկամ երկրների քաղաքացիներին կխնդրի լքել հնարավոր հարձակման գոտիները։