27/12/2024

Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման

Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 18 տարվա ազատազրկման:

Այս մասին հայտնեցին Դատախազությունից:

Հանրային մեղադրողը իր ճառում միջնորդել էր Գալստյանին դատապարտել ցմահ ազատազրկման:

Դատախազությունը կբողոքարկի դատավճիռը:

Ինչպես հայտնի է, Սարգիս Գալստյանը և կինը Հայաստան էին տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ:

Գալստյանը 2024 թվականի ապրիլին լրտեսության մեղադրանքով կալանավորվել էր։

Օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ ստանալով լրտեսություն կատարելու հանձնարարություն՝ Սարգիս Գալստյանը գործել է «Սարխան» ծածկանունով: