Ռուսալեզու «5 րոպե առաջ» (5 Минут Назад) կոչվող YouTube-յան ալիքը նոյեմբերի 18-ին մի տեսանյութ է տարածել, որում պնդում է, թե իբր իտալացի աշխարհահռչակ երգիչ, կինոդերասան Ադրիանո Չելենտանոն մահացել է։
Լուրը տարածվել է նաև սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում․ որոշ օգտատերեր գրառումներ են արել դրա վերաբերյալ։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է իտալական ու միջազգային մամուլն ու պարզել, որ հայտնի արտիստի մահվան մասին որևէ արժանահավատ աղբյուր չի հայտնել։
Միևնույն ժամանակ, Fip.am-ն ուսումնասիրել է լուրը տարածած ռուսալեզու YouTube-յան ալիքն ու պարզել, որ այն նախկինում ևս կեղծ լուրեր է տարածել հայտնի արտիստների մահվան մասին։ Օրինակ՝ ալիքը մոտ մեկ ամիս առաջ էլ նման տեղեկություններ էր տարածել հուլիվուդյան հայտնի դերասաններ Լեոնարդո դի Կապրիոյի և Քեյթ Ուինսլեթի մասին։
Փաստացի, YouTube-յան ալիքը զբաղված է պարբերաբար հայտնիների մահվան մասին կեղծ լուրեր տարածելու միջոցով հարյուր հազարավոր դիտումներ հավաքելով։
Այսպիսով, Ադրիանո Չելենտանոյի մահվան մասին լուրը կեղծ է։
Նանե Մանասյան
Բաց մի թողեք
Վրաստանում անկայուն է, Ծաղկաձորի հյուրանոցները առիթից օգտվել, ավելի են թանկացրել Ամանորյա փաթեթները
Ուղիղ եթերում ծեծել են վրացական ՀԸ լրագրողին և օպերատորին, առևանգել հեռարձակման սարքերը
Երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին․ Լուսանկար