Նախորդ ամիս Աննա Հակոբյանը հանդիպում- քննարկումներ էր ունենում իբրեւ թե հանրային կարծիք ձեւավորողների հետ, որոնց շարքում մեծ թվով կասկածելի ու անկիրթ մարդիկ կային` բոլորն իշխանամետ։ Եվ հայտարարում էին, որ թեման հանրությանը կրթելն է` նրանց միջոցով պատրաստվում են կրթել մարդկանց։
Հրապարակ թերթը գրել է․ Քննարկման վերաբերյալ տեսանյութին կից տիկին Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական եւ մեդիա հարթակներով կարծիք ձեւավորող եւ տարածող անձանց հետ այսօր քննարկում էինք հետեւյալ հարցը՝ կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը։ Այսինքն՝ անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ»:
Եվ ահա` Հակոբյանի «կրթվելը նորաձեւ է» քննարկմանը մասնակցած անձինք այժմ պատրաստվում են դասընթացների մասնակցել։ Նրանք Ֆեյսբուքում ֆլեշմոբ են սկսել, որ ընդունում են Աննա Հակոբյանի հրավերը եւ մասնակցելու են «Կրթությունը նորաձեւ» է թեմայով ծրագրին։
Մասնակիցներից մեկը` Մարինե Հարությունյանը, որը հասարակական կազմակերպություն է ղեկավարում, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ էլեկտրոնային փոստի միջոցով է հաղորդագրություն ստացել․ «Հետաքրքիր թեմաներ են, այս պահին չեմ հիշում` կուրսի տեւողությունը 4-8 ժամ է, օրինակ, ենթադրենք, «Հաղորդակցություն»՝ 8 ժամ, բայց թե դա ոնց է լինելու, դեռ լրացուցիչ չենք տեղեկացել»։ Նրա խոսքով՝ այդ դասընթացը վարելու են, դասավանդելու են Ամերիկյան համալսարանի դասախոսները, անուններն արդեն հայտնի են․ «4-5 թեմա է, 4-8 ժամով, բավականին հետաքրքիր թեմաներ են․․․ Գրաֆիկ մեզ չեն տվել, ես տեղյակ եմ, որ աշխատանքից հետո են լինելու դասընթացները՝ ոչ աշխատանքային ժամերին, թե այդ 8 ժամը ոնց կբաշխեն, դեռ պարզ չէ, իրենք փուլային են դա կազմակերպում»։
Հարցին, թե իր մոտ որ թեման է «բաց», ինչ կրթություն է ուզում ստանալ Աննա Հակոբյանի աջակցությամբ, պատասխանեց․ «Քանի որ ես դեռեւս անկուսակցական եմ, մտադրություն ունեմ քաղաքական դաշտում ինչ-որ քայլեր անելու՝ հետագա տարիների ընթացքում։ Օրինակ, հենց «Հաղորդակցություն» թեման ինձ հետաքրքիր կլինի, եւս մեկ անգամ արդյունավետ հաղորդակցության հմտություններ ձեռք բերել, որը հետագայում կարող է ինձ օգտակար լինել։ Ինձ թվում է՝ ամեն ժամանակ կրթական գործընթացի մեջ պետք է լինես։ Կուսակցական պատկանելության խնդիր այստեղ չկա, պարզապես կրթության հետ կապված ցանկացած հարցի ես ուշադիր եմ, եւ հմտություն ձեռք բերելը չի խանգարում»։ Իսկ Աննա Հակոբյանը բանախոսելո՞ւ է, մեր զրուցակիցն ասաց՝ չգիտի։ Հավելեց, որ դասընթացն անվճար է, մեկ դասընթաց արդեն եղել է` Հանրայինով է տեսել։
Բաց մի թողեք
Ազատված 32 վարորդներից 28-ը դիմել են աշխատանքի վերականգնվելու խնդրանքով
Հեռախոսի բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան
Փաշինյանն արդեն որոշել է, թե ով է լինելու Գյումրիի քաղաքապետի ԺՊ-ն