Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները հայտնաբերել են մի քանի օր առաջ Երևան-Սևան ավտոճանապարհին վարորդների համար վթարային իրավիճակներ ստեղծած վարորդին, ով ավտոմեքենայից ճայթուցիկներ էր շպրտել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում այդ մասին օպերատիվ տեղեկություն էին ստացվել և գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, գումարտակի հերթապահ ծառայության պետ Արտակ Դիլոյանի, ավագ պարեկ Կամո Մկրտչյանի և կրտսեր պարեկ Նվեր Գրիգորյանի հետևողական աշխատանքի արդյունքում օպերատիվ տեղեկություններով պարզվում է այդ «մանկամիտի» ավտոմեքենայի մակնիշը, համարանիշն ու վարորդի ինքնությունը ու այսօր՝ նոյեմբերի 27-ին, հայտնաբերվում է և ավտոմեքենան տեղափոխվում ՀՀ ՆԳՆ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
Պարեկների մոտ զարմանք է առաջացնում այն, որ երբ պարզում են, որ այդ «օյինբազության» հեղինակը չափահաս է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ստեփան Հ․-ն է։
Discover more from EU - Armenia
Subscribe to get the latest posts sent to your email.

Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանի դատավճիռն իրավաբանորեն անհիմն է, որտեղ նա կանցկացնի անազատության մեջ
Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել ու մաhացել են․ երեխան տանն է եղել
«Homplex Mall»-ում կեղծ ոսկի են վաճառո՞ւմ