Վրաստանը մինչև 2028 թ․ ավարտը սառեցնում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանք»-ի գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Այսօր մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգում չդնել մինչև 2028 թվականի վերջը։ Նաև մինչև 2028 թվականի վերջ մենք հրաժարվում ենք Եվրամիության կողմից ցանկացած բյուջետային դրամաշնորհից։ 2028 թվականի վերջը այն ժամանակն է, երբ Վրաստանը տնտեսական տեսակետից պատշաճ կերպով պատրաստ կլինի 2030 թվականին Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար,- ասել է Կոբախիձեն:
Ըստ վարչապետի, կտրականապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրվելը որպես ողորմություն ներկայացնելը, որը պետք է տա Եվրամիությունը: Այնինչ Վրաստանն իր հարուստ մշակույթով և ներուժով կարող է հարստացնել Եվրոպական միությունը նույնքան, որքան Եվրամիությունը կարող է հարստացնել Վրաստանը:
«Այս ֆոնին վրաց ժողովրդի համար կտրականապես անընդունելի է որոշ եվրոպացի քաղաքական գործիչների ու պաշտոնյաների փորձը՝ Վրաստան-ԵՄ հարաբերությունները ներկայացնել որպես միակողմանի իրադարձություն։ Առավել անընդունելի է այն վիրավորանքները, որոնք մենք լսել ենք նրանցից այս տարիների ընթացքում»,- ասել է Կոբախիձեն` ԵԽ-ին մեղադրելով Վրաստանի դեմ շանտաժի մերկ գործիքի վերածվելու մեջ։
Բաց մի թողեք
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են բանկոմատի պայթյունի մեջ կասկածվող թոշակառուին
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին