Հող հանձնելը Փաշինյանի ժամանակներում, պարզվում է, հերոսություն է դարձել: ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ հայտնեց նոր պաշտոն ստացած զինվորականների անունները, որոնց թվում էր նաև Ալեքսանդր Ցականյանը:
Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանի առաջարկությամբ, Ցականյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ: Ցականյանը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր: Այս կորպուսը պատասխանատու էր Տավուշի հայ-ադրբեջանական սահմանագծի պաշտպանության համար:
Կիրանցում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից, սահմանային բնակավայրերի հանձնումից անմիջապես հետո՝ մայիսի 24-ին Ցականյանը գեներալ-մայորի կոչում ստացավ եւ ժողովրդի շրջանում նրան սկսեցին կոչել «հող հանձնող» գեներալ: Հող հանձնող գեներալը, փաստորեն, նոր բարձունքներ։
Բաց մի թողեք
Ընդդիմությունը գաղտնի սոցհարցում է պատվիրել
ՔՊ-ականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները
Ներպալատական ինտրիգներում Փաշինյանի դիլեման