ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Վաշինգտոնում դեսպաննության շենքում տեղի է ունեցել Հայաստանի դեսպան Մակունցի հանդիպումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ:
Ըստ տեղեկության՝ քննարկվել է հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ու հարաբերությունների հիմնական ուղղությունների զարգացման ընթացքը: Դրանք, անշուշտ, կարևոր հարցեր են, բայց այդ առումով ի՞նչ քննարկելու բան ունեն դեսպանները, որոնցից մեկը պետք է Հայաստանի շահերը ներկայացնի ԱՄՆ-ում, իսկ մյուսը՝ ԱՄՆ շահերը Հայաստանում:
Ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հանդիպումը՝ Հայաստանի՞, թե՞ Միացյալ Նահանգների դեսպանի: ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարի հարցը, իհարկե, արդիական է:
Անշուշտ, ԱՄՆ զգալիորեն ինստիտուցիոնալ հիշողությամբ ամուր պետություն է, հետևաբար, նախագահների ու վարչակազմերի փոփոխությունը չի առաջացնում ինստիտուցիոնալ «ամնեզիա», սակայն մարտավարական փոփոխությունները, որ լինում են անխուսափելի, առավել համեստ կշռով ու մասշտաբով պետությունների համար կարող են ունենալ շատ ավելի զգալի ազդեցություն:
ԱՄՆ մարտավարության մասշտաբը աշխարհի տասնյակ և գուցե հարյուրավոր պետությունների համար կարող է լինել ընդհուպ ռազմավարականի ձգող մասշտաբ:
Իսկ այն, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կիրականացնի մարտավարական փոփոխություններ, կասկածից վեր է: Ընդ որում՝ 0այստեղ լոկ քաղաքական պատկերացումների կամ առաջնահերթությունների հարց չէ, որ կարող են փոխվել դեմոկրատական և հանրապետական վարչակազմերի փոփոխությամբ:
Դոնալդ Թրամփը, կարծես թե, էական ուշադրության է արժանացնելու ԱՄՆ պետական ծախսերը, ինչի համար ստեղծում է հատուկ գործակալություն, որը կղեկավարեն գործարարներ Իլոն Մասկն ու Վիվեկ Ռամասվամին:
Իլոն Մասկը արդեն իսկ հայտարարել է, որ ԱՄՆ պետք է արտաքին դաշտում էապես կրճատի ոչ կառավարաման մեխանիզմների ֆինանսավորումը, այդ մեխանիզմներին պետական փողերի հատկացումը:
Իսկ հայ-ամերիկյան հարաբերության տիրույթում այդ բաղադրիչն ունի շոշափելի ներկայացվածություն: Ավելին, խոշոր հաշվով հենց այդ մեխանիզմն է եղել հայ-ամերիկյան փոխհարաբերության հիմնարար բաղադրիչը, նույնիսկ՝ ինչ-որ իմաստով առանցքը: Իսկ այն կարող է փաստորեն ենթարկվել օպտիմալացման:
Սա թերևս նշանակում է, որ լայն իմաստով օպտիմալացման կարիք կա հայ-ամերիկյան հարաբերության կառուցվածքի համատեքստում: Այստեղ պետք է թերևս էապես բարձրացնել անմիջական միջպետական խողովակների հաղորդակցությունն ու դերը:
Բաց մի թողեք
Հայաստանը՝ միջնորդավորված կամ ուղիղ, ինչ կարող է առաջարկել Վրաստանին
Անհոգնել կրկնելով, թե Հայաստանը էսկալացիայի խնդիր չունի Ադրբեջանի հանդեպ՝ պատերազմ չի լինի՞
Հայաստանի չմասնակցելը «չհուզեց» որևէ երկրի, Բաքուն երբ կվերադառնա բանակցությունների