ՀՀ իշխանության սորոսական փայատերերի հովանավորները չեն թաքցնում, որ ՆԳՆ-ում Արփինե Սարգսյանի նշանակումը եղել է իրենց «աջակցությամբ»։
«Հրապարակը» գրում է․ Նախօրեին ՆԳ նախարարի եւ ԵՄ ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսի հանդիպման մասին հաղորդագրության մեջ գրված է. «ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Արփինե Սարգսյանին՝ նշանակման կապակցությամբ, եւ հաջողություններ է մաղթել, ընդգծելով ԵՄ կողմից շարունակական ու լիակատար աջակցության պատրաստակամությունը։ Վ․ Մարագոսն ընդգծել է համագործակցության շնորհիվ կատարված մեծածավալ աշխատանքը եւ պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու համագործակցությունը»:
Անգամ իշխանական օրենսդիրները ապշած էին այս ձեւակերպումներից՝ ի՞նչ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, եթե ԱԺ վերջին լսումների ժամանակ խոսվեց Հայաստանում հանցագործությունների, թմրամիջոցների տարածման խայտառակ չափերի մասին։ Հայաստանում ոստիկանությունը կատարելագործվել է միայն Փաշինյանի իշխանությունը պահելու եւ ընդդիմադիրներին ճնշելու գործում: Ենթադրվում է, որ հենց դրա համար էլ Արեւմուտքն աջակցում է ոստիկանությանը։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները