Վրաստանի արտաքին գործերի նախարարության մի քանի տասնյակ աշխատակիցներ համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված երկրի եվրաինտեգրումը կասեցնելու իշխանությունների մտադրության հետ։ Նրանք կարծում են, որ կառավարության որոշումը հակասում է Վրաստանի Սահմանադրությանը և երկրի ազգային շահերին։
«Որպես դիվանագետները, մեր հիմնական պարտականությունն է պաշտպանել Վրաստանի ազգային շահերը և հավատարիմ մնալ Սահմանադրությանը։ Վրացական դիվանագիտությունը երկար տարիներ գործադրել է բոլոր ջանքերը՝ Վրաստանը միացնելու եվրոպական և եվրատլանտյան կառույցներին, ինչը վրաց ժողովրդի կամքն ու պատմական ընտրությունն է»։
Ըստ ԱԳՆ պաշտոնյաների՝ այսօրվա հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը օրակարգից հանում է, մինչև 2028 թվականը ԵՄ-ին անդամակցելու հարցը, չի համապատասխանում երկրի ռազմավարական շահերին։ Դիվանագետները կարծում են, որ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցային գործընթացի ձգձգումը կհանգեցնի Վրաստանի մեկուսացմանը։ Առանց արեւմտյան գործընկերների աջակցության երկիրը մնում է միայնակ սպառնալիքների հետ։
Հեղինակները շեշտում են, որ իրենք հավատարիմ են մնում Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման կուրսին։
Համատեղ հայտարարությունն ստորագրել են արտաքին գործերի նախարարության 44 գործող աշխատակիցներ։ Նրանց թվում են եվրատլանտյան ինտեգրման դեպարտամենտի, արտաքին գործերի նախարարության միջազգային իրավական վարչության, աշխարհի տարբեր երկրներում Վրաստանի դեսպանատների ներկայացուցիչներ եւ այլն։
Բաց մի թողեք
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են բանկոմատի պայթյունի մեջ կասկածվող թոշակառուին
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին