Բենզալցակայանի նախկին աշխատակից,Դիլիջանի քաղաքապետ, անձնական գործերում «սեռ»-ի դիմաց «արու» գրած Դավիթ Սարգսյանը վարչական տուգանքի է ենթարկվել այն բանի համար, որ կասկածելի աճուրդներով շուկայականից զգալի էժան գներով եւ հրատապ կարգով Դիլիջան քաղաքից հող է վաճառել հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։
«Հրապարակը» գրում է․ Նա 2024թ. մայիս-հունիս ամիսներին համայնքային հողերից 1650 քմ՝ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 11 մլն 550 հազար դրամով վաճառել է եղբորը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել եւ վարչական տուգանք սահմանել՝ 300 հազար դրամ։
Հանձնաժողովն ուսումնասիրել է համացանցային գրառումները եւ պարզել, որ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, քաղաքապետը հաստատել է կատարվածը եւ հանձնաժողովին հայտնել, թե տեղյակ չի եղել օրենքից, որ նման իրավիճակները շահերի բախում են առաջացնում, եւ ինքը, լինելով պաշտոնատար անձ, պետք է նախապես դիմեր Հանձնաժողովին, որպեսզի եղբոր մասնակցությամբ աճուրդի գործընթացի վերահսկողությունն իրականացնեին, եւ թույլ չտար միջամտություն` աճուրդի արդյունքների վրա։
Ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ եւ պատժվել սիմվոլիկ տուգանքով։
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար