27/12/2024

Ի՞նչ տեսք ունի Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ներկայացուցչի «խաղաղության ծրագրի» հիմնական շրջանակը

CNN-ը հրապարակել է գեներալ Քիթ Քելլոգի Ուկրաինայում «խաղաղության ծրագրի» հիմնական շրջանակը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։

Ծրագրի համաձայն՝

Նախատեսվում է հրադադար ներկայիս առաջնագծում, ապառազմականացված գոտու ստեղծում և բանակցային կարգավորում;

Ուկրաինային օգնության տրամադրում բանակցություններ վարելու նրա պատրաստակամությունից կախված;

Եթե Ուկրաինան համաձայնի բանակցություններին, ապա Միացյալ Նահանգները կզինի Կիեւին այնքան ծավալով, որը թույլ կտա պաշտպանվել ու կասեցնել ռուսական հետագա հարձակումները;

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհետաձգվի անորոշ ժամանակ «անվտանգության երաշխիքներով համապարփակ խաղաղության համաձայնագրի դիմաց»;

Ուկրաինայից չի պահանջվի հրաժարվել գրավյալ տարածքները վերադարձնելուց, սակայն երկիրը պետք է համաձայնի դա անել ապագայում բացառապես դիվանագիտական ​​միջոցներով (հավանաբար Պուտինի՝ իշխանությունից հեռանալուց հետո);

Բանակցություններին համաձայնվելու համար Ռուսաստանը կստանա պատժամիջոցների սահմանափակ մեղմացում, խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո՝ ամբողջական;

Ուկրաինայի վերականգնումը տեղի կունենա ռուսական էներգառեսուրսների արտահանման մաքսատուրքի հաշվին։