18/02/2026

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը

Arthur Baghdasaryan
Դատախազությունն ուսումնասիրել է «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի և նրա ընտանիքի անդամների գույքը: «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Արթուր Բաղդասարյանի, նրա հետ փոխկապակցված Աննա և Վահան Բաղդասարյանների՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման պահանջով։ Թե ի՞նչ չափի գույք է պահանջում դատախազությունը բռնագանձել, դեռևս հայտնի չէ։ Հայցը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին։

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.