ԱՄՆ ներկայիս վարչակազմն ակնկալում է, որ կհասցնի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել նախքան իր լիազորությունների ավարտը՝ 2025 թվականի հունվարին։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Ռուսաստանի պատերազմական մեքենայի աշխատանքը խափանելու համար Միացյալ Նահանգները զգալի պատժամիջոցներ է սահմանել նրա ֆինանսական հատվածի նկատմամբ. սպասվում են ավելի շատ պատժամիջոցներ», – ասել է Սալիվանը Սպիտակ տան կայքում տեղադրված հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահի խորհրդականը հավելել է, որ նախագահ Ջո Բայդենը նաև որոշել է ուժեղացնել Ուկրաինային ռազմական աջակցությունը։
Բաց մի թողեք
Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամ է, հնարավոր են արտահերթ ընտրություններ
ՌԴ տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ին Պուտինն ազատել էր պաշտոնից․ Լուսանկար
Ի՞նչ քայլեր կձեռնարկի Մոսկվան, որպեսզի Կենտրոնական Ասիան պահի ազդեցության ոլորտում