23/01/2025

ԱԺ-ն ընդունեց 2025 թ․ պետբյուջեի նախագիծը․ դեմ քվեարկելով՝ «Հայաստան»-ը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան

Ազգային ժողովը առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց և ընդունեց դեկտեմբերի 3-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը, այդ թվում՝ համաձայնագրերը:

Խորհրդարանը 66 կողմ ձայնով հաստատեց նաև 2025 թ. ՀՀ պետական բյուջեն:

Նախագծի համաձայն՝ փոփոխվել են եկամուտները, ծախսերը, դեֆիցիտը: Վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5,1%: Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ, համապատասխանաբար, 158 մլրդ դրամով և 0,5 տոկոսային կետով: Այս նախագծին խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց:

«Ուզում եմ արձանագրել, որ քիչ առաջ «Հայասան» խմբակցությունը դեմ քվերակեց բյուջեի նախագծին»:

Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ պետական բյուջեի քվեարկությունից հետո ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ապա նկատեց.

«Դրանով սահմանավում է, որ ՀՀ զինծառայողները պետք է աշխատավարձ ստանան, ծերերը թոշակ պետք է ստանան, բանակի համար պիտի զենք գրվի, ամրաշինական աշխատանքներ պիտի կատարվի: Սա այս ամենն ինչ ինչ պետք է իմանալ «Հայաստան» խմբակցության մասին»:

Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ին մեկնարկած նիստի օրակարգը սպառվեց:

Ժամը 16:30-ին կլինի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան: