«Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմությունը վերացվել է»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Պատերազմից հետո իրավիճակ էր, երբ ամեն րոպե սպասում էինք հարձակման, որ ալիքը, որը եկավ Ղարաբաղի վրա, չի կանգնի։ Դրա փորձերը եղան, եղան 2021 թվականի ընտրությունների ժամանակ, բա մենք այդ ամեն ինչը ո՞նց պահեցինք, պահեցինք մեր ԱԳՆ-ի, մեր խորհրդարանական դիվանագիտության, ԵԽԽՎ-ում գոյություն ունեցող մեր խմբի շնորհիվ»,- ասել է ԱԺ նախագահը:
Ըստ Սիմոնյանի՝ այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանը չի աշխատել, աշխատել է Ադրբեջանը։
«Ու մենք այսօր աշխատում ենք այն երկրների հետ, որ այդ երկրների հետ չաշխատեն մեր դեմ»,- ասաց նա:

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում