««Ժողովուրդ» օրաթերթի կողմից բացահայտված մանր եղջերավորներին առնչվող կոռուպցիոն սկանդալը չի ներում Հովիկ Աղազարյանը. քեն է պահում, մերժում հարցազրույցներ տալ մեզ, իսկ երեկ էլի վիրավորեց մեր լրագրողին:
ԱԺ-ում հավատարմագրված լրագրող Քրիստինա Մուշեղյանը, բարեխղճորեն կատարելով իր մասնագիտական պարտականությունները, մոտեցել է ԱԺ-ում Հովիկ Աղազարյանին, որը կոպիտ կերպով հարձակվել է, վիրավորել լրագրողին, որին ականատես են եղել ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ: Չտարածելու համար կուսակցությունից հեռացված ու մերժված Աղազարյանի խոսքերը՝ միայն տեղեկացնենք, որ այս միջադեպից հետո ԱԺ միջանցքում մեր լրագրողին եւ օպերատորին է մոտեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ հետաքրքրվել` «Ձե՞զ է վիրավորել Հովիկ Աղազարյանը: Գլուխը պատին է տվել, դիմում գրե՛ք մեր ֆրակցիա, կպատժենք»։
Իհարկե, վստահ ենք, որ եթե Աղազարյանը հեռացված չլիներ կուսակցությունից, Ալեն Սիմոնյանը նման պատրաստակամ առաջարկով մեզ չէր մոտենա, եւ ՔՊ-ական պատգամավորը կմնար անպատիժ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին նույն Հովիկ Աղազարյանը վիրավորել էր նաեւ մեր մյուս լրագրողին՝ Քնար Մանուկյանին, բայց ՔՊ-ականները որեւէ կերպ չդատապարտեցին, իսկ Ալեն Սիմոնյանն էլ չմոտեցավ ու չասաց՝ գլուխը պատին է տվել: Ավելին` անգամ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը զրկեց հավատարմագրից՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին վերջինիս համար անցանկալի՝ թմրանյութեր օգտագործելուն առնչվող հարցեր տալու համար: Նույն Ալեն Սիմոնյանը այս դեպքում նույնպիսի հոգատարություն չդրսեւորեց: Բայց հիմա ՔՊ-ականները վճռականորեն ամեն կերպ ցանկանում են պատժել Աղազարյանին:
Հ. Գ. Աղազարյանին պատժելու վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի դիմումն արդեն ԱԺ նախագահի սեղանին է. մենք, ինչպես միշտ, մեր իրավունքների համար պայքարի բոլոր գործիքներից օգտվում ենք»:
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել, որ չկա ոչ թե կոնֆլիկտը, այլ Ղարաբաղը
Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան (տեսանյութ)
«Նարեկս շատ էր սիրում կյանքը, նրա ձայնը, ծիծաղն ականջներիս մեջ է». կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանն անմահացել է 2023 թ. մայիսի 12-ին Սոթքի մարտական դիրքում. Լուսանկարներ