Աստիճանաբար ուրվագծվում է այն «մեղադրանքը», որն իշխանությանը թույլ կտա՝ վրեժխնդիր լինել «դիվերգենտ» պատգամավոր Հովիկ Աղազարյանից:
«ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու»,- ասված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության տեքստում:
Ես մեծ դժվարությամբ կարող եմ խոսել այն մարդկանց քաղաքական կամ բարոյական որակների մասին, ովքեր հատկապես 44-օրյա պատերազմից հետո համաձայնել են մնալ Նիկոլ Փաշինյանի թիմում: Բացառություն չէ նաև Հովիկ Աղազարյանը, ով հանուն Փաշինյանի՝ հատել է գրեթե բոլոր «կարմիր գծերը»:
Սրանով հանդերձ, զազրելի է այն հաշվեհարդարը, որն իշխանությունը ծրագրել է Աղազարյանի դեմ:
Ակնհայտ է, որ եթե վերջինս հնազանդ լիներ Փաշինյանի «խնդրանքին», ոչ սեռական սկանդալների «հերոս» կդառնար, ոչ «արտահոսք կազմակերպող» և ոչ էլ՝ «պետական գաղտնիք» հրապարակող:
Գուցե նույնիսկ պետական երկրորդական մի գործ ստանար՝ վարկերը փակելու համար:
Կարող եք Հովիկ Աղազարյանին չզորակցել, բայց անհանդուրժելի է թույլ տալ «37 թվի» վերածնունդը՝ այս ծավալով ու դրսևորումներով: Այսօր Նիկոլի «37»-ը խժռում է Աղազարյանին, վաղը գալու է յուրաքանչյուրի հետևից, ով կհանդգնի Փաշինյանի որևէ կապրիզի ընդդիմանալ:
Սուրեն Սուրենյանց
Բաց մի թողեք
Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի գործոն չկա. Հաջիև
Հերոսներն այլևս հարկ վճարողները չեն, այլ ԱԺ ՔՊ պատգամավորները․ Դիլբարյան
Հայտարարում եմ, որ շարունակելու եմ մնալ ՔՊ-ի լիարժեք անդամ. Ասլանյանը մտքափոխվե՞լ է