Օրերս բուժզննում անցնելու նպատակով փոխգնդապետ Նաիրա Գևորգյանը գնացել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ, սակայն նրան արգելել են մուտք գործել անգամ դրա տարածք:
«Փաստ» օրաթերթը գրում է. Պատճառաբանել են՝ հրաման ունեն թույլ չտալու նրա մուտքը հոսպիտալ: Տեղեկությունը հաստատել էր Գևորգյանը՝ նշելով, որ, իր կարծիքով, պատճառն իր քաղաքական հայացքներն են, ու ցանկանում են իրեն հոգեբանորեն ճնշել: Բանն այն է, որ նա «Համահայկական ճակատ» շարժման անդամ է:
Այս հրապարակումից հետո «Փաստը» ստացել է մի շարք տեղեկություններ, որ Գևորգյանի օրինակը եզակի չէ. նման առնվազն տասը օրինակի մասին են մեզ տեղեկացրել, երբ միայն վերջին մեկերկու ամսում թույլ չեն տվել մտնել զինվորական հոսպիտալ, և ոչ միայն: Ավելին, նախօրեին մենք տեղեկություն ստացանք, որ նույն հոսպիտալի բժիշկներից մեկի հետ աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվել՝ դարձյալ քաղաքական ենթատեքստով: Ընդ որում, տվյալ բժշկուհին, որ խնդրեց չհրապարակել իր անունը, նշեց, որ ինքը որևէ կուսակցության անդամ չէ, ուղղակի իրեն «մեղադրել» են «Համահայկական ճակատի» անդամներից մի քանիսի հետ ընկերական շփումներ ունենալու մեջ:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»