Սիրիայի հետ կատարվածը Թրամփի եւ Պուտինի միջեւ կայացած համաձայնությամբ է տեղի ունեցել։
«Հրապարակի» սիրիական աղբյուրները հայտնում է` Սիրիայի դիվանագիտական շրջանակներից, փոխանցում է, որ համաձայնություն է կնքվել` 6 կետից բաղկացած, որի քննարկումներին մասնակից են եղել նաեւ Թուրքիան, Իրանը եւ մի շարք արաբական պետություններ՝ Սաուդյան Արաբիա, Քաթար, Եգիպտոս եւ ԱՄԷ։
Բանակցություններն ընթացել են Սիրիայի վարչակարգի մասնակցությամբ` այն գիտակցումով, որ Սիրիան չի հանդարտվում, հարկավոր են կտրուկ միջոցներ։ Իշխանափոխությունը Սիրիայում միակ տարբերակն է դիտվել, որով հանգուցալուծում կտրվեր ներքին լարվածությանը: Որոշվել է, որ Ասադը պետք է հեռանա Սիրիայից, բանակը չպետք է դիմադրի, Ռուսաստանը չպետք է միջամտի, եւ պետք է խաղարկվի ընդդիմադիրների կողմից Սիրիան իբրեւ թե ազատագրելու սցենարը։ Սրա դիմաց, ըստ ամենայնի, Ռուսաստանն էլ Ուկրաինայում քարտ-բլանշ կստանա:
Այդ սցենարով նաեւ պետք է Սիրիայի վարչապետն ու նախարարությունները գործեն, որ պետական կառույցները՝ հատկապես բանակը, չքանդվեն, չկազմալուծվեն։ Ձեւավորվելու է 6 ամսվա ժամանակավոր կառավարություն, եւ անցումային շրջանի ղեկավար պետք է որոշվի, Ռուսաստանը պետք է 3 թեկնածու առաջարկի, որից մեկին կընտրի ԱՄՆ-ն:
Անցումային կառավարության ղեկավարը վեց ամիս պիտի կառավարի, որի ընթացքում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, պետք է խորհրդարան ձեւավորվի, որտեղ ներկայացված լինեն նաեւ ընդդիմադիրները եւ քաղաքական այլ ուժեր, ապա ընտրություններ կնշանակվեն։ Որոշվել է, որ կրոնական հայացքներին ուշադրություն չեն դարձնելու, օրինակ, որ նախագահը պարտադիր պետք է մուսուլման լինի եւ այլն: Սիրիայի քաղաքացի լինելու հանգամանքն է առաջնային համարվելու։
Ինչ վերաբերում է սահմանների հարցին, ապա, ամենայն հավանականությամբ, թե՛ թուրք-սիրիական, թե՛ սիրիա-իսրայելական սահմանին անվտանգությունն ապահովելու են ոչ թե ՄԱԿ-ի կամ այլ կազմակերպության ուժեր, այլ ռուսական, ամերիկյան եւ արաբական ուժերը՝ համատեղ: Պահպանվելու են միջազգայնորեն ճանաչված սահմանները, եւ ոչ ոք այլեւս չպետք է ասի, որ իր սահմաններն ապահովելու համար պետք է 5 կիլոմետր ներս մտնի, ռազմական գործողություններ ծավալի եւ այլն, եւ այլն։ Ձեռք բերված համաձայնությամբ քրդերն իրենց տարածքներում պետք է խաղաղ բնակվեն, սիրիա-թուրքական սահմանը մնա նույն տեղում եւ վերահսկվելու է ռուս-ամերիկյան-արաբական համատեղ ուժերով, նույնը` հարավի սահմանը։
Իհարկե, այս համաձայնությունն Իսրայելի սրտով չի եղել, եւ նրանք իրենց դժգոհությունը հայտնեցին՝ ներխուժելով սիրիական տարածք ու փորձելով ներկայացնել դա որպես կատարված իրողություն, սակայն բոլորը վստահ են, որ եթե Թրամփն ու Պուտինը համաձայնության են եկել, ապա ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Թուրքիան չեն կարողանա ինչ-որ բան փոխել։
Բաց մի թողեք
Զզվում են, թե՝ վախենում
Գյումրեցիները գուցե նախընտրեցին ինձ տեսնել ԱԺ պատգամավորի կարգավիճակում․ Ինքնամխիթարանք
ՔՊ-ից ոչ մեկը չանցավ, թող գնան դա վերլուծեն