«ՔՊ խմբակցությունում շարունակվում են թեժ երեկոներն ու բուռն առավոտները։
«Իրավունք» թերթը գրում է. Բանն այն է, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը սկսել է աջ ու ձախ թուրը կտրել ու «ահաբեկել» իր թրի տակով չանցնողներին, թե բա` տեսեք, ես էն տղեն եմ, որ Վահե Ղազարյանին հանել տվեցի, վստահեցնում է, թե հենց իր «դոսյեով» է Փաշինյանը հեռացրել մտերիմ ընկերոջը։
Ասում են՝ հիմա էլ Քոչարյանի ատամի տակ է մնացել սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, ում, ըստ ՔՊ-ականների, ինչ-որ հարցով դիմել էր պատգամավորը, սակայն կոշտ մերժում էր ստացել»:






Բաց մի թողեք
Ինչ կարգի, ինչով վարակված ցորեն է Ղազախստանից Ադրբեջանով ներկրվում Հայաստան
Նա մահացել է, հարություն առել, ես ով եմ, որ մեկնաբանեմ նրան․ Արամյան
Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները