Իլհամ Ալիևը զանգահարել է Էրդողանինին և նրա հետ քննարկել Սիրիայի զարգացումները, և ոչ միայն դրանք: Ըստ հաղորդագրության, որ տարածել է Բաքուն, Ալիևը Էրդողանի հետ քննարկել է նաև Հարավային Կովկասը, ինչպես նաև Թուրքիայի հետ եղբայրական և ռազմավարական հարաբերության զարգացման հեռանկարները:
Իլհամ Ալիև հայտնել է Սիրիայում մարդասիրական հարցերը կարգավորելու առումով Թուրքիային աջակցելու պատրաստակամություն: Ադրբեջանի նախագահը ըստ ամենայնի զանգահարել է սիրիական իրադարձությունների «քաղաքական բաժնետեր» դառնալու համար, հարցն այն է, թե ինչ տրամաբանությամբ: Արդյո՞ք Ալիևն ակնկալում է, որ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին Հարավային Կովկասում «առաջխաղացում» արձանագրելու համար, ինչպես Թուրքիան Սիրիայում:
Իլհամ Ալիևը Էրդողանին է զանգահարում այն բանից հետո, երբ Իսրայելում բանակցություններ է վարել իր օգնական Հիքմեթ Հաջիևը: Իսրայելն Ադրբեջանից կարող էր «ակնկալել» Իրանի հանդեպ ճնշում Հարավային Կովկասում, ինչը կնշանակի լարում հայ-ադրբեջանական ուղղությամբ: Ինչպես նշել էի օրեր առաջ, Ալիևը այդ առումով որևէ քայլ չի անի, չունենալով Էրդողանի հավանությունը: Հատկանշական է, որ Իլհամ Ալիևը Իսրայելի հետ բանակցությունից հետո զանգահարում է Էրդողանին, հայտնում Սիրիայում մարդասիրական աջակցության պատրաստակամություն և ըստ էության «հիշեցնում» եղբայրության և ռազմավարական գործընկերության մասին: Էրդողանը կվառի՞ Ալիևի առաջ կանաչ լույս:
Հայաստանի ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերության կարգավորման հարցով հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբինյանը հայտնել է, որ մոտ մեկ ամիս առաջ հայ-թուրքական սահմանում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի գերատեսչական պաշտոնյաների հանդիպում, որի ընթացքում քննարկվել է երկաթուղային հաղորդակցության սահմանային կետի վերականգնման տեխնիկական կարիքները: Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հուլիսի 31-ին հատուկ բանագնացների հանդիպմանը, որ տեղի էր ունեցել հայ-թուրքական սահմանին: Ադրբեջանի առաջ «կանաչ լույս» վառելու հարցում սակայն Էրդողանի վրա հազիվ թե ազդեցություն թոնի հայ-թուրքական գերատեսչական շփումը և հայ-թուրքական շփումը ընդհանրապես:
Այստեղ առանցքային կլինի շփման երկու ուղղություն՝ Թուրքիա-ՆԱՏՕ և Թուրքիա-Ռուսաստան: Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ:
Հարկ է հետևել, թե առաջիկայում կլինի՞ արդյոք Էրդողան-Պուտին նոր հեռախոսազրույց: Նրանք խոսել են նոյեմբերի 24-ին՝ Սիրիայում իրավիճակի բեկման բերած գրոհի շեմին, և դեկտեմբերի 5-ին՝ երբ իրավիճակն արդեն մոտենում էր Դամասկոսում հանգուցալուծման: Երկու հեռախոսազրույցներում Պուտինն ու Էրդողանը քննարկե՞լ են Կովկասը, թե՞ Կովկասի համար կլինի երրորդը: Իսկ Մարկ Ռյուտեն կարո՞ղ էր Էրդողանից ակնկալել Կովկասում գործողություններ, որոնք խնդիր կստեղծեն Ուկրաինայում առաջ շարժվող Պուտինի համար:
Բաց մի թողեք
Ֆրանսիայի հետ «սուվերեն մրցակցությունն» Ալիևին դրական ոչինչ չի խոստանա
Լևոն Քոչարյանը «քյոռփա» ժամանակ կամ` «առանց պպզել սեղանի տակ անցնելու» տարիքում
Միլիոնների գույք Դուբայում ու 3 քրեական վարույթ. հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը. Լուսանկար