12/12/2024

Թրամփը ցանկանում է Ուկրաինայում անհապաղ զինադադար հաստատել․ ինչ են քննարկել. Լուսանկար

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկիին և Էմանուել Մակրոնին ասել է, որ ցանկանում է Ուկրաինայում անհապաղ զինադադար հաստատել։ Գրել է Reuters-ը։

Երեք առաջնորդները, ովքեր 35 րոպե խոսել են առանց խորհրդականների, չեն քննարկել խաղաղության տեսլականի կոնկրետ մանրամասներ, սակայն Թրամփը կրկնել է, որ ցանկանում է անհապաղ զինադադար և բանակցություններ՝ պատերազմն արագ ավարտելու համար։

Թրամփը ցանկանում է Ուկրաինայում անհապաղ զինադադար հաստատել․ ինչ են քննարկել