Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների եւ դատախազների շրջանում» խորագիրը կրող հերթական զեկույցը, որը կարելի է գնահատել որպես դեղին քարտ` իշխանություններին ուղղված:
«Հրապարակը» գրում է․ Զեկույցում բազմաթիվ դիտողություններ են արվել:
Մասնավորապես արձանագրել են, որ պաշտոնյաների հայտարարագրման գործընթացում բազմաթիվ բացեր կան, նրանք լիարժեք ինֆորմացիա չեն տրամադրում, հայտարարագրերը թերի են լրացվում, դրանց ստուգման գործընթացը եւս մակերեսային է, շահերի բախման հարցեր քննարկվում են հիմնականում այն դեպքերում, երբ որեւէ պատգամավորի, պաշտոնյայի հայտարարագիրը, ունեցվածքը հայտնվում են հանրային քննարկման տիրույթում, իսկ ամենակարեւորը՝ պատժամիջոցներ չեն կիրառվում:
Եվ հատկապես՝ քաղաքական պատասխանատվության ինստիտուտը չի գործում, որը կկանխի կոռուպցիայի ծաղկումը։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները