Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը հետզհետե վերադառնում է բնականոն կյանքին։ Քրիստոնյա համայնքները պատրաստվում են Ամանորին, նույնիսկ սկսել են փողոցները զարդարել։
Այս մասին հայտնել է Բերիո հայոց թեմի լրատվության պատասխանատու Մարիա Գաբրիելյանը։
Նա պատմել է նաև, որ զինված անձանց ներկայությունը բավականին քչացել է, պարետային ժամ հասկացություն այլևս չկա։
«Այսօր որոշում կայացվեց երկուշաբթի բացել կրթական կենտրոնները՝ համալսարանները, դպրոցները, մանկապարտեզները»։
Գաբրիելյանը նշել է նաև, որ իրենց խոստացել են, որ առաջիկայում և՛ Դամասկոսի, և՛ Հալեպի օդանավակայանները կսկսեն աշխատանքը։ Այժմ բոլոր ավտոճանապարհները բաց են, հասարակական տրանսպորտը որոշ չափով աշխատում է։
Բաց մի թողեք
Շատ դժգոհ ենք Ռուսաստանից. եթե 50 օրում Ուկրաինայի հարցով համաձայնագիր չստորագրվի՝ կլինեն պատժամիջոցներ. Թրամփ
ԱՄՆ-ն Օդեսայում վերահսկողություն է սահմանել․ Լուսանկար
ԵՄ-ն կարող է պատասխանել ԱՄՆ-ին 21 միլիարդ եվրոյի մաքսատուրքերով