Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի քրեական գործով (կաշառքով մանր եղջերավոր անասուններ արտահանելու քրգործը) նոր ապացույցներ են ի հայտ եկել։
Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների՝ նախաքննական մարմինը առաջիկայում առարկայական գործողությունների կգնա։
Նշենք, որ Դատախազության՝ ArmLur.am-ի աղբյուրները հայտնել էին, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին մի քանի անգամ կոնկրետ այս գործով կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե, նա նախաքննական մարմնում առերեսվել է կաշառքի գործով։
«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք տալու գործով ՀՀ քաղաքացի Աշոտը մեղադրյալի աթոռին է հայտնվել, իսկ պատգամավորը անպատիժ է մինչ օրս:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում տրված ցուցմունքի համաձայն՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։
ՔՊ պատգամավորի դեմ ցուցմունք տված անձին՝ Աշոտին, Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար. նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելքը, սակայն պատգամավոր Աղազարյանին մեղադրանք առաջադրված չէ»»:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»