Վրաստանում Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի հնդկական ռեստորանում 12 մարդու մահացած են գտել, երեկոյան հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։
Դիերը, ենթադրաբար, հաստատության աշխատակիցներինն են, դրանք հայտնաբերվել են ռեստորանի երկրորդ հարկում։ Գործակալության տվյալներով՝ 12 մահացածներից 11-ը օտարերկրյա քաղաքացիներ են եղել, մեկը՝ Վրաստանի քաղաքացի։
Հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը ենթադրում է անզգուշությամբ կյանքից զրկում։
Գերատեսչությունում չեն բացառում, որ դժբախտ պատահար է եղել։
«Նախնական զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն եղել, ինչպես նաև, ըստ քննության նախնական տեղեկությունների, ննջասենյակներին հարակից ներսի փակ սենյակում տեղադրվել է գեներատոր, որը միացվել է նախօրեին, հավանաբար, երբ դադարեցվել է օբյեկտի էլեկտրամատակարարումը»,- նշել են ՆԳՆ-ից։
Բաց մի թողեք
Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամ է, հնարավոր են արտահերթ ընտրություններ
ՌԴ տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ին Պուտինն ազատել էր պաշտոնից․ Լուսանկար
Ի՞նչ քայլեր կձեռնարկի Մոսկվան, որպեսզի Կենտրոնական Ասիան պահի ազդեցության ոլորտում