Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի միության Տելեգրամի ալիքը, Միհրանյանը Հայաստան է ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։
Միհրանյանը, ինչպես նշված է հաղորդագրությունում, Երևան էր ժամանել նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում։
Միհրանյանը քաղաքագետ է, ով ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար կարծիք է հայտնում ՌԴ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ։






Բաց մի թողեք
Մեր օգնությամբ որևէ մեկը չի դառնա Վաղարշապատի համայնքապետ․ Վահրամ Ազատյան
Ինչու չէիր գնացել Հովհաննավանք։ Վեխեցել եմ,- ասաց ՔՊ-ականը
Վաղարշապատում մենք գնում ենք ու պատրաստ ենք հաղթանակի․ Արկադի Փայտյան