Նիկոլ Փաշինյանն այնպիսի բռնապետական կարգեր է հաստատել թիմում, այնպես է բռնել թիմակիցների վախը, որ «Քաղպայմանագրում» այլեւս վախենում են փակ ֆորմատներով հավաքների ժամանակ անգամ քննադատել միմյանց:
Հրապարակ թերթը գրել է. Էլ չենք խոսում Նիկոլ Փաշինյանի մտերիմների ու «լյուբիմչիկների» մասին, որոնց անգործության եւ հղփացած կյանքի մասին թիմում բոլորն են խոսում։ ՔՊ-ում վախենում են, որ մեկ ավել խոսքը, մեկ անտեղի դիտարկումը կարող են Փաշինյանի մոտ նստվածք թողնել եւ առիթ դառնալ՝ sms հաղորդագրություն ուղարկելու։
Անցած հինգշաբթի ՔՊ նախաձեռնող խմբի նիստից հետո ՔՊ-ականներից ոմանց մոտ անգամ տպավորություն է ստեղծվել, որ Փաշինյանն ընդամենը խառնակչությամբ է զբաղված, մի կողմից հայտարարում է՝ եթե իրար դեմ ասելիք ունեք, եկեք փակ ֆորմատով քննարկենք, թե չէ` «Հայաստան» խմբակցությունից ավելի թունդ ընդդիմադիր եք դարձել:
Մյուս կողմից՝ այնպիսի քննարկումներ է կազմակերպում, որից պարզ է դառնում, որ նպատակը սոսկ թիմակիցներին իրար դեմ հանելն է, թշնամացնելը, որով կանխում է համախմբման ցանկացած փորձ: Բացի այդ՝ պաշտոնյաներից ոմանց թիմի «գնդակահարության պատի տակ կանգնեցնելով» հասկացնում է, որ միայն իր բարեգթության շնորհիվ են նրանք պաշտոն զբաղեցնում։
Անցած շաբաթ «գնդակահարության պատի տակ էր կանգնեցրել» շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին: Թիմը Փաշինյանի անձնական համակրանքը վայելող Սիմիդյանին խնայել էր, Ավանեսյանի` բմբուլները քամուն տվել, արձանագրել, որ ձախողել է ոլորտի բարեփոխումները։ Զեկույցով հանդես է եկել Փաշինյանի մեկ այլ մտերիմ պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ խոսել բացառապես անշառ թեմաներով, որ բնապահպանությունը ողբալի վիճակում է, անտառներ են հատվում, օդն աղտոտված է ավելի, քան երբեւէ, եւ այսպես շարունակ։
Հայկ Սարգսյանի անատամ զեկույցից շարքերում հասկացել են, որ Փաշինյանը չի պատրաստվում ոչնչացնել Հակոբ Սիմիդյանին, ինչպես այլ կուսակցականների, եւ նիստից հետո դժգոհել են, թե լուրջ թեմաները թողած՝ անտառի ու օդի մասին էր խոսում, այն պարագայում, երբ ողջ թիմում խոսում են, որ Սիմիդյանը սերտաճել է հանքարդյունաբերողների, ձկնաբույծների, անտառահատների հետ, ստուգումներ չի իրականացնում, աչք է փակում բազում դեպքերի վրա:
Այնքան է հղփացել, որ նախարարության կարիքների համար (անտառների վրա վերեւից թունաքիմիկատներ ներարկելու նպատակով) ՊՆ-ից ուղղաթիռ է պատվիրել, սակայն այլ նպատակի է ծառայեցրել` ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ ուղղաթիռով գիշերային զբոսանքի է գնացել: Մի առիթով էլ, երբ Վարդանյանը հերթական գործուղումից վերադարձել է Երեւան, օդանավակայանում նրան տեղեկացրել են, որ նախարարն իրեն դիմավորելու է եկել ուղղաթիռով։
Հայկ Սարգսյանի զեկույցից տպավորություն է ստեղծվել, թե Շիշ բռնողը փորձում է թեթեւ թեմաներով «փրկել» Սիմիդյանին` շեղելով իրենց խոշոր թեմաներից: Չի խոսվել նաեւ, թե ինչպես են տարբեր տենդերներում Սիմիդյանի հետ փոխկապակցված անձինք շահում մրցույթները, որոնց մասին մամուլում բազում հրապարակումներ են եղել։
Բաց մի թողեք
Անժելա Թովմասյանը պետք է ներողություն խնդրի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից և վճարի. Դատարանը հրապարակել է վճիռը
Բանակում 7 ինքնասպանություն է եղել
Հայկ Սարգսյանը գովազդ է նկարում լքված սրճարանների մասին