Անցնող շաբաթը Շիրակի մարզի համար նշանակալից էր, քանի որ նշանակվեց նոր մարզպետ եւ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար ընտրվեց։ Երկու նշանակումն էլ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, իսկ ավելի կոնկրետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումն էր։
Հրապարակ թերթը գրել է. Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանի ազատմանն անմիջապես հաջորդել է նրա նշանակած կադրերից ազատվելու գործընթացը ։ Աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել մարզպետի օգնականներ Հակոբ Գևորգյանն ու Անժելա Մաթոսյանը, խորհրդականներ Բագրատ Մանուկյանն ու Հարություն Նալբանդյանը։
Ազատման դիմում է ներկայացրել նաև Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գնունի Աղաբեկյանը, որը ընդամենը մի քանի օր հասցրեց պաշտոնավարել։ Գնունի Աղաբեկյանին Մուրադյանը նշանակել էր Հրայր Կարապետյանի փոխարեն, որին աշխատավայրից ձերբակալեցին՝ կաշառք վերցնելու կասկածանքով։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ է նշանակվել գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը։
Իսկ ահա անկուսակցական, բայց երեկ արդեն ՔՊ -ին անդամագրվելու համար դիմում ներկայացրած Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի նշանակվելուն պես մի շարք աշխատակիցներ ևս ազատման դիմումներ են գրել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ բալասանյանական որոշ կադրեր, որ դեռ շարունակում էին աշխատել, նոր քաղաքապետի ոտք դնելուց հետո հասկացել են, որ պետք է հեռանան։
Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանն առաջինն է ազատման դիմում գրել։ Բադալյանը համայնքապետարանում էր աշխատում Բալասանյանի ոտք դրած օրից՝ 2012 թ-ից։ Բադալյանին է հետևել «Գյումրիի կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Արտավազդ Ոսկանյանը։
Համայնքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, այս երկու պաշտոնյայից բացի բաժնի պետերից մի քանիսը ևս սպասողական վիճակում են, ենթադրվում է՝ նրանք էլ ազատման դիմում կներկայացնեն, հապաղում են, քանի որ քաղաքապետի պաշտոնակատարի հետ շփվելու հարմար առիթին են սպասում։
Բաց մի թողեք
Անժելա Թովմասյանը պետք է ներողություն խնդրի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից և վճարի. Դատարանը հրապարակել է վճիռը
Բանակում 7 ինքնասպանություն է եղել
Հայկ Սարգսյանը գովազդ է նկարում լքված սրճարանների մասին