23/12/2024

Հանրապետությունում ուժեղ քամու հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, գազատար խողովակներ, էլ․լարեր և տապալվել են ծառեր

Դեկտեմբերի 18-ին, ժամը 22:53-ից սկսած Լոռու և Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Վանաձոր քաղաքում, Տաշիր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան և Մարտունի-Սևան ավտոճանապարհներին վնասվել են թիթեղներ, ավտոմեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրական լարեր և տապալվել են ծառեր:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խումբ։

Փրկարարներն իրականացրել են սահմանազատման, թիթեղների ապամոտնաժման, տապալված ծառերի մասնատման և ավտոճանապարհներից հեռացման աշխատանքներ: