ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Ուկրաինան պետք է «հիմնարար որոշում» կայացնի հակամարտության ապագայի վերաբերյալ՝ շարունակե՞լ կռիվը, թե՞ սկսել բանակցություններ վարել Ռուսաստանի հետ:
Նրա խոսքերը մեջբերում է MSNBC հեռուստաալիքը։
«Ուկրաինացիները պետք է հիմնարար որոշումներ կայացնեն՝ շարունակե՞լ կռիվը, թե՞ ուղիներ փնտրել՝ բանակցելու և հրադադարի հասնելու համար: Հիմնարար հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է դա անել և անել բարեխղճորեն»,- ասել է Բլինքենը:
Նա խոստացել է, որ Վաշինգտոնը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կիևը լավագույն դիրքում գտնվի 2025 թվականին ամուր համաձայնագիր կնքելու համար։
Դրա համար, ըստ ամերիկացի պաշտոնյայի, անհրաժեշտ է ուժեղացնել Ուկրաինայի ռազմական դիրքերը, նրան տրամադրել ֆինանսներ, զինամթերք և աջակցություն։
Ավելի վաղ Բլինքենը հայտարարել էր, որ Ուկրաինայում հրադադարը օգտակար կլինի միայն Վաշինգտոնի պայմաններով։
Ելույթ ունենալով Նյու Յորքի Արտաքին հարաբերությունների խորհրդում՝ Բլինքենը հայտնել էր, որ հրադադարն այս պահին լավ զարգացում կլինի, եթե դրան հնարավոր լիներ հասնել Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հիմնարար պահանջներին համապատասխան:
Բաց մի թողեք
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին
ԱԹՍ-ները մխրճվել են 37 հարկանի շենքի մեջ․ ՌԴ օդային տարածքում. Լուսանկար
Վրաստան-ԵՄ հարաբերությունները պատմական ամենացածր մակարդակի վրա են. Վրաստանում ԵՄ դեսպան